Հղիություն, ծննդաբերություն
|
Ծննդաբերության ցավերը մեղմելու 10 եղանակ

Եթե մտադիր եք Ձեր փոքրիկին լույս աշխարհ բերելիս խուսափել բոլոր տեսակի միջամտություններից եւ, մասնավորապես, կեսարյան հատման տարբերակից, FoxNews-ի խորհրդով կարող եք հետեւյալ 10 միջոցների օգնությանը դիմել` ծննդաբերության ցավերը մեղմելու համար.
- Շնչառական վարժություններ
Միտքը եւ մարմինը հանգիստ պահելու եւ կծկումներին դիմակայելու լավագույն միջոցը շնչառական վարժություններն են: Բրեդլիի կամ Լամազեի մեթոդներն այս պարագայում ձեզ շատ կօգնեն: - Ռեբոսո
Ռեբոսոն կանացի զգեստ է, որը որովայնի տակ է դրվում եւ երկու կողմերից քաշվում` ցավը հավասարակշռելու նպատակով: - Հիդրոթերապիա
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիդրոթերապիան կարող է նշանակալիորեն թուլացնել մկանների լարվածությունը եւ մեղմել ծննդաբերության ցավերը: 4-5 սմ բացվածքի ժամանակ լոգանքը հրաշքներ է գործում: - Օրինական ներկայացուցիչ / օգնական (դուլա)
Մի շարք երկրներում ծննդկանը կարող է օրինական ներկայացուցիչ ունենալ, որի խնդիրը, մասնավորապես, հոգեբանական աջակցության միջոցով, հարմարավետ միջավայր ստեղծելն է: Դուլան մերսման եւ խրախուսական խոսքերի օգնությամբ ֆիզիկական եւ զգացական հարմարավետություն է ստեղծում: Նա կարող է հիվանդասենյակը Ձեզ համար ծանոթ միջավայրի վերածել: - Շարժվել եւ շարժվել
Այս ու այն կողմ քայլելն ու հաճախակի մարմնի դիրքը փոխելը լավ եղանակ է ո'չ միայն ծննդաբերության ցավերը մեղմելու, այլ նաեւ` գործընթացն արագացնելու համար: - Ծննդաբեր գնդակ
Ծննդաբեր գնդակի օգնությամբ կծկումները կարող են ավելի տանելի դառնալ, քանի որ այդպես ծննդաբերության ուղին ավելի արագ է բացվում: Նույն հաջողությամբ գոտկատեղի դեպի հետ ու առաջ շարժումները կարող են օգտակար լինել:
- Վիզուալիզացիա
Պատկեկրացրեք` անվտանգ, հանգիստ վայրում եք գտնվում կամ թե ինչպես է յուրաքանչյուր կծկումից հետո ձեր երեխան ծննդաբերության ուղու երկայնքով առաջ շարժվում: Այդ հարցում եւս դուլան կարող է օգտակար լինել: - Հիպնոս
Ինքնահիպնոսի օգնությամբ շնչառական վարժությունները եւ վիզուալիզացիոն մեթոդներն ավելի արդյունավետ կիրականացնեք: Վիճակագրության տվյալների համաձայն` այս միջոցի կիրառմանը դիմած ծննդկանների 70-75%-ը ծննդաբերության ընթացքում ընդամենը թեթեւ ճնշում կամ մեղմ ցավ է զգացել: - Ասեղնաբուժություն
Ասեղի օգնությամբ մարմնի որոշ հատվածներ խթանելու դեպքում կարելի է առավել հարմարավետ միջավայր ստեղծել ծննդկանի համար: Մասնավորապես` արհեստավարժ դուլաները հրաշալի տիրապետում են այդ մեթոդին: - Մերսում
Մերսումը հրաշալի միջոց է` լարվածությունը մեղմելու եւ կծկումներին դիմակայելու համար:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն